News

Ձմեռային արձակուրդները երկարաձգվել են

Educational 2016-01-15

ՀՀ կրթության և գիտության նախարարը հարաման է ստորագրել ձմեռային արձակուրդները հանրակրթական, նախնական և միջին մասնագիտական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում մինչև սույն թվականի հունվարի 25-ը երկարաձգելու վերաբերյալ:
Հրամանի համար հիմք է ծառայել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության ուղղված միջնորդությունը, համաձայն որի` հանրապետությունում վերջին շրջանում տարածված սուր շնչառական վարակներով և թոքաբորբերով հիվանդների 80 տոկոսը 0-18 տարեկան երեխաներ են:
 
Ըստ հրամանի` մինչև ուսումնական տարվա ավարտը կապահովվի առարկայական ծրագրերի կատարումը` դասացուցակներում համապատասխան փոփոխություններ կատարելու և լրացուցիչ դասընթացներ կազմակերպելու միջոցով: Ոչ պետական ուսումնական հաստատություններին առաջարկվում է առաջնորդվել նույն աշխատակարգով։
 
Աղբյուրը՝ Edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.