News

Հնարավոր է՝ արձակուրդները կրկին երկարաձգվեն

Educational 2016-01-14

ՀՀ առողջապահության նախարարը՝ Արմեն Մուրադյանը, Կառավարության հերթական նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանի ներկայացրել է սուր շնչառական հիվանդություններով հիվանդացության իրավիճակը:
Ըստ առողջապահության նախարարի՝ հաշվի առնելով, որ այս հիվանդությամբ հոսպիտալացված հիվանդների 80 տոկոսը երեխաներ են, ևս մեկ շաբաթով պետք է հետաձգել դպրոցական ձմեռային արձակուրդները:
 
Նկատի ունենալով համապատասխան զեկույցը՝ Հովիկ Աբրահամյանը կրթության և գիտության նախարարին հորդորել է հստակեցնել հարցը:
 
Աղբյուրը՝ Aravot.am
Բնագրի հեղինակ՝ Լուսինե Բուդաղյան

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.