News

Հրաման արձակուրդների երկարաձգման մասին

Educational 2016-01-08

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել ձմեռային արձակուրդները հանրակրթական, նախնական և միջին մասնագիտական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում մինչև սույն թվականի հունվարի 18-ը երկարաձգելու վերաբերյալ:
Հրամանի համար հիմք է ծառայել ՀՀ առողջապահության նախարարության՝ ՀՀ կրթության և գիտության նախարարությանն ուղղված միջնորդությունը, ըստ որի՝ հանրապետությունում վերջին շրջանում տարածված սուր շնչառական վարակներով և թոքաբորբերով հիվանդների 80 տոկոսը 0-18 տարեկան երեխաներ են:
 
Համաձայն հրամանի` մինչև ուսումնական տարվա ավարտը կապահովվի առարկայական ծրագրերի կատարումը` դասացուցակներում համապատասխան փոփոխություններ կատարելու և լրացուցիչ դասընթացներ կազմակերպելու միջոցով: Ոչ պետական ուսումնական հաստատություններին առաջարկվում է առաջնորդվել նույն աշխատակարգով:
 
Աղբյուրը՝ Edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.