News

Բանակ-հասարակություն կապին ուղղված միջոցառում

Educational 2015-01-12

Կայացավ բանակ-հասարակություն կապի ամրապնդմանն ուղղված հերթական նախաձեռնությունը, որի շրջանակում օրինակելի կերպով հանդես եկան դպրոցները: Ակնաղբյուրի միջնակարգ դպրոցի աշակերտները ևս հետ չմնացին այդ նախաձեռնությունից: Նրանք Ամանորին ընդառաջ պաշտպանության բանակի զինվորներին նվիրեցին քաղցրավենիք և մրգեր: Աշակերտները մեծ ոգևորությամբ և պատասխանատվությամբ էին մասնակցել այդ նախաձեռնությանը, քանի որ բանակն է մեր անվտանգության երաշխավորը: Աշակերտները նաև նամակներ ու բացիկներ ուղարկեցին զինվորներին: Մեր հասարակությունը, ինչպես նաև այսօրվա աշակերտը, գիտակցում է բանակի դերն ու կարևորությունը: Այսօրվա մեր խաղաղ քունն ապահովում է մեր բանակը: Սիրելի զինվո′ր, դու ես պաշտպանում մեր հայրենիքը, հավատը, դարերի ընթացքում մեր պապերի ստեղծածը, և այդ ամենը քո կեցվածքով ու բազկի զորությամբ: Թող հզորացման ու հաջողություններով լի տարի լինի 2016 թվականը:

Հադրութ, գ. Ակնաղբյուրի մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.