News

Ամանորը տարբեր երկրներում (մաս 2)

Featured 2015-12-30

Ամանորյա տոնակատարություններն չեն կրկնվում գրեթե ոչ մի երկրում: Յուրաքանչյուր ազգ այս տոնը փորձում է նշել հնարավորինս վառ ու պայծառ՝ այդպիսով իսկ դարձնելով այն անմոռանալի:

Հնդկաստան

Աննկարագրելի վառ են դիմավորում Ամանորը Հնդկաստանում: Երկրի հյուսիսային հատվածում մարդիկ զարդարվում են վարդագույն, կարմիր, սպիտակ ծաղիկներով: Կենտրոնական մասում տները զարդարում են նարնջագույն դրոշներով, իսկ հարավում տանիքները զարդարում են վառ կրակներով:
 
Իռլանդիա
 
Իռլանդիայում Ամանորից փոքր ինչ շուտ ընդունված է բացել տան դռները, որպեսզի յուրաքանչյուր ոք կարողանա ներս գալ և շնորհավորել այդ տանն ապրող ընտանիքի անդամներին:
 
Հունգարիա
 
Հունգարիայում ամանորյա գիշերը կարելի է լսել սուլոցներ յուրաքանչյուր տնից։ Հունգարացիները սուլում են մանկական խաղալիքներով։ Ըստ ավանդության՝ հենց այդ սուլոցն է տնից քշում չար ուժերին և դեպի տուն ուղեկցում հաջողությանն ու երջանկությանը։
 
Իտալիա
 
Իտալիայում կա մի ավանդույթ, որի համաձայն՝ ամանորյա գիշերն առաջինը հանդիպած մարդուց է կախված գալիք տարվա ինչպիսին լինելը, այսպես՝ հոգևորական կամ երեխա տեսնելը ցանկալի չէ, այնինչ ծեր պապիկի հանդիպելը համարվում է հաջողության նշան։
 
Մեքսիկա
 
Մեքսիկայում Ամանորը հրավառությամբ և գույզգույն կոստյումներով ուղեկցվող վառ դիմակահանդես է: Տոնին ընդունված է կավե սափորիկները լցնել կոնֆետներով, մրգերով և նույնիսկ սովորական ջրով: Հենց այս սափորիկներն էլ այնուհետև կախում են ծառերից և փորձում կոտրել փայտերով:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.