News

Ծրագրեր՝ միտված դպրոցներում ՏՏ ոլորտի զարգացմանը

Educational 2015-12-29

Օրերս կայացած աշխատանքային Հանդիպման ընթացքում ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն անդրադարձել է բարձր տեխնոլոգիաների խթանմանը միտված ԿԳՆ ծրագրերին: Շեշտելով, որ ՏՏ ոլորտը ՀՀ կառավարությունը դիտարկում է որպես գերակա ուղղություն՝ նախարարը կարևորել է կրթության և գիտության նախարարության համագործակցությունը ոլորտի առաջատար ընկերությունների հետ:
Մասնավորապես՝ որոշ ավագ դպրոցներում ՀՀ ԿԳՆ-ի և մի քանի ՏՏ ընկերությունների համագործակցությամբ մեկնարկել է միկրոէլեկտրոնիկայի զարգացման միջազգային ծրագիր, որի շրջանակում դպրոցներում փորձնական ներդրվել է «Տեղեկատվական տեխնոլոգիաներ», «Հեռահաղորդակցության հիմունքներ» և «Միկրոէլեկտրոնիկա» առարկաների ուսուցումը:
 
Նախարարը տեղեկացրել է, որ պետության կողմից «Մեկ աշակերտին մեկ համակարգիչ» ծրագիրը Վայոց ձորի մարզում արդեն մեկնարկել է. «Կրթության և գիտության նախարարությունը շահագրգիռ է, որպեսզի լինեն մի քանի առաջարկներ, և մենք հնարավորություն ունենանք մրցակցության արդյունքում կատարել ավելի լավ ընտրություն»,-ամփոփել է խոսքը Ա. Աշոտյանը:
 
Աղբյուրը՝ Edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.