News

Արցախի բույրը

Educational 2015-12-29

15.12.2015թ. IXա և IXբ դասարանի աշակերտները, ուսուցիչ Թ. Գրիգորյանի գլխավորությամբ, կազմակերպել էին միջոցառում նվիրված ԼՂՀ-ի ավանդույթներին: Նրանք պատրաստել էին ավանդական ուտեստներ՝ 1.կուրկուտ 6.խաշիլ, 2.ածիգ 7.ջինգյալով հաց 3.աղանձ 8.թրթերուկ 4.պյուտ 9. գաթա 5.քիլինգյոշ 10. խնոցու յուղ, շոր, թան Ուտեստները հյուրասիրելու ընթացքում աշակերտները ներկայացրեցին ավանդական արտահայտություններ՝ օրհնանքներ, անեծքներ, բարեմաղթանքներ, գուշակություններ, հանելուկներ, բնորոշումներ: Խրատանի՝ Ճպատդ քոլադ կտրե: Իրիսատեղ պահե: Թամահդ պահե, ավել թամահը տոնա քանդում: Այծի քամակը միշտ պեցա, բայց ինքն ուրիշների վրա է ծիծաղում : Լյուն օղտը մի շինի և այլն: Միջոցառման վերջում բոլորիս հյուրասիրեցին նաև ավանդական գաթան:

Մարտունի, ք. Մարտունու թիվ 1 մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.