News

Սուրբ Ծնունդն աշխարհի տարբեր երկրներում

Featured 2015-12-25

Սուրբ Ծնունդը քրիստոնյա աշխարհի ամենակարևոր և ամենասիրելի տոներից է, որն նշվում է արդեն մոտ երկու հազարամյակ: Մինչև 4-րդ դարը Սուրբ Ծնունդը նշվել է հունվարի 6-ին, սակայն 336թ.-ին Հռոմի եկեղեցին դեկտեմբերի 25-ը հաստատել է որպես Հիսուս Քրիստոսի ծննդյան օր:
Փոփոխության պատճառը Քրիստոսի ծնունդն այդ օրը նշվող արևին նվիրված տոնակատարությանը հակադրելը և հեթանոսական ավանդույթները խափանելն էր: 4-5-րդ դդ. գրեթե ողջ Արևելքում Սուրբ Ծնունդը փոխադրվել է դեկտեմբերի 25-ին: Միայն Հայ առաքելական եկեղեցին է, որ հավատարիմ է մնացել ավանդույթին՝ Քրիստոսի Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը նշելով միևնույն օրը՝ հունվարի 6-ին:
 
Հայաստան
 
Սուրբ Ծնունդը մենք սկսում ենք տոնել հունվարի 5-ի երեկոյան և հունվարի 6-ին: Հունվարի 5-ի երեկոյան բոլոր եկեղեցիներում մատուցվում է ճրագալույցի Սբ. Պատարագ: Այդ օրը երեկոյան մարդիկ իրենց հետ տուն են տանում եկեղեցում վառած ճրագները, որոնք խորհրդանշում են աստվածային լույսը:
 
ԱՄՆ
 
ԱՄՆ բնակչությունը բազմազգ է, ուստի տոնը նշելու միասնական ձև չկա. շատերը պատրաստում են ավանդական հնդկահավ, շատերն էլ նախընտրում են կաղամբից պատրաստված ուտեստներ և այլ ճաշեր: Երեխաները հաջորդ առավոտյան ստանում են նվերներ, որոնք, ըստ ավանդության՝ նրանց է բերել Սանտան գիշերը:
 
Ֆինլանդիա
 
Ֆինները դեկտեմբերի 25-ին նշում են այսպես կոչված «փոքրիկ Ծնունդ»-ը: Ճրագալույցի նախօրեին զարդարում են եղևնին, դրսում դնում մի քանի փունջ վարսակ թռչունների համար: Երեխաներին այդ օրը գալիս է շնորհավորելու Ձմեռ պապը՝ “Joulupukki”-ն:
 
Շվեդիա
 
Ամենատևականը Սուրբ Ծնունդը նշվում է Շվեդիայում. տոնն սկսում է դեկտեմբերի 13-ին և ավարվում հունվարի 13-ին: Տոնական օրերին երեխաներին էլ հյուր է գալիս ոչ թե ավանդական Ձմեռ պապ, այլ սուրբծննդյան թզուկ, որը, ըստ հավատալիքների՝ ապրում է ամեն տան նկուղում:  
 
Գերմանիա
 
Ըստ հին ավանդության՝ Գերմանիայում 11-րդ ամսի 11-րդ օրվա ժամը 11:11 սկսում են սուրբծննդյան տոները, որոնք ընդունված է կոչել «տարվա հինգերորդ եղանակ»: Տոներին այստեղ միմյանց նվիրում են Ծննդյան աստղ: “Heilige Abend”-ին՝ ամենակարևոր տոնական օրը, զարդարում են եղևնին փայտե խաղալիքներով և մոմերով, բայց երեխաներին այն ցույց են տալիս, երբ նրանք վերադառնում են եկեղեցուց:
 
Չինաստան
 
Չինացի քրիստոնյաները նույնպես նշում են Սուրբ Ծնունդը: Այդ օրվա գլխավոր զարդը «լույսի ծառ»-ն է՝ զարդարված ծաղիկներով և լուսաշղթաներով: Այս նույն զարդարանքները չինացիներն օգտագործում են նաև տան ամանորյա կահավորանքի համար:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.