News

Մեր զարմանահրաշ աշխարհը

Educational 2015-12-24

Հունան Ավետիսյանի անվան դպրոցի դահլիճը կրկին հանդիսավոր տեսք էր ստացել: Այս անգամ IX «ա» և IX «բ» դասարանի աշակերտները բեմ էին բարձրացել՝ ներկաներին ասելու, որ մեր զարմանահրաշ աշխարհում շատ հետաքրքիր կապեր ու առնչակցություններ կան:
Եվ այս անգամ նրանք պիտի փորձեին գտնել այն գեղեցիկ փոխհարաբերությունները, որ կան «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Քիմիա» առարկաների միջև: Աշակերտների տպավորիչ խոսքը, գեղեցիկ ասմունքը ներկաներին պատմում էր զարմանահրաշ պատմություններ, ցուցադրում քիմիայի, քիմիական տարրերի և բառերի անիմանալի կապերի, նրանց իմաստների մասին:
 
Կատարվեցին հետաքրքիր փորձեր` «Արծաթահայելի», «Հրաբուխ», «Օձերն ավազաթմբին», որոնք և բացահայտում էին աշխարհի նյութական հրաշքները: Իսկ ալքիմիկոսը, որ հայտնվել էր թիվ 74-ի քիմիայի լաբորատորիայում, ուղղորդում էր նրանց աշխատանքը:
 
Աշակերտների ասմունքը գեղեցիկ էր ու համահունչ թեմային: Այս գեղեցիկ միջոցառումը կազմակերպել էին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ Ժ. Հակոբյանը և քիմիայի ուսուցիչ Գ. Մուրադյանը: Դպրոցի տնօրեն Ա. Բալբաբյանի ամփոփիչ խոսքը գեղեցիկ էր, հիմնավորված, միաժամանակ պարտավորեցնող և ապագայում նաման գեղեցիկ միջոցառումների ակնկալիքով:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.