News

Արոնյանը հաղթեց Ալյոխինի հուշամրցաշարում

Educational 2013-05-02

Մայիսի 1-ին Սանկտ Պետերբուրգում ավարտվեց Ալեքսանդր Ալյոխինի հուշամրցաշարը, որը մեկնարկել էր ապրիլի 21-ին:

Արոնյանի մրցակիցներն էին Անանդը, Կրամնիկը, Սվիդլերը, Գելֆանդը, Ադամսը, Վաշիե-Լագրավը, Դին Լիրենը, Ֆրեսինեն, Վիտյուգովը:

Մայիսի 1-ին կայացան վերջին՝ 9-րդ տուրի պարտիաները։ Հայաստանի ուժեղագույն գրոսմայստեր Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով պարտության է մատնել ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավին և վաստակելով 5.5 միավոր՝ նվաճել չեմպիոնի կոչումը։
 
Նույնքան միավոր վաստակել է նաև իսրայելցի շախմատիստ Բորիս Գելֆանդը, սակայն լրացուցիչ միավորներով նա զիջել է Լևոնին։
 
Աղբյուր՝ sportarmenia.com

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.