News

Որ բուհերում կգործի պետպատվեր

Educational 2015-12-23

Կայացել է ՀՀ կրթության և գիտության նախարարության տարեկան ամփոփիչ ասուլիսը, որին ներկա է եղել նաև ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Նախարարը նշել է, որ Հայաստանում ինստիտուցիոնալ հավատարմագրում է անցել 18 բուհ, սակայն որակի ապահովմանը միտված գործողությունները շարունակելի են լինելու գալիք տարիների ընթացքում:

Արմեն Աշոտյանը տեղեկացրել է նաև, որ մինչև 2018 թվականը հայկական հավատարմագրում, որակի ապահովման սերտիֆիկատ չստացած բուհերում պետության կողմից անվճար տեղեր չեն լինի՝ «Պետպատվեր 2018 թվականից կլինի միայն հավատարմագրված բուհերում: «Կառավարության որոշման համաձայն` մինչև 2018 թվականը Հայաստանյան բոլոր բուհերը պետք է ինստիտուցիոնալ հավատարմագրում անցած լինեն: 

 
Ինստիտուցիոնալ հավատարմագրումը պետության կողմից ուսումնական հաստատության կրթական և որակի ապահովման գործընթացների, մասնագիտությունների կրթական ծրագրերի պետական կրթական չափորոշիչներին և ինստիտուցիոնալ հավատարմագրման չափանիշներին համապատասխանության ճանաչումն է»,-ամփոփել է խոսքը նախարարը:
 
Աղբյուրը՝ Panorama.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.