News

Ես խոսում եմ պապերիս լեզվով՝ արևմտահայերեն

Educational 2015-12-28

2015թ.-ի դեկտեմբերի 15-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիսի Էդ. Պողոսյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցում կայացավ «Լեզուն և հայրենիքը սփյուռքահայի աչքերով» խորագիրը կրող համադպրոցական միջոցառումը, որի ընթացքում մասնակից աշակերտները հանդես եկան գերազանցապես արևմտահայերեն խոսքով:

Փոխտնօրեն Ն. Վարդանյանը, ով նաև հայոց լեզվի ու գրականության ուսուցչուհի է և վերոհիշյալ միջոցառման կազմակերպիչը, հանդիսատեսին ներկայացրեց միջոցառման նպատակն ու կարևորությունը՝ շեշտելով, որ արևմտահայերենը մշակութային բարձրակարգ արժեք է և պետք է խնամքով պահպանել: 

Սա մի ժառանգություն է, անհաշվելի հարստության և անկորնչելի գեղեցկության հորդահոս աղբյուր, որի ակունքը մեր ոսկեղենիկ գրաբարն է: Աշակերտները ներկայացրեցին սփյուռքահայ դասական պոեզիայի լավագույն գործերից: Նրանք իրենց բեմադրություններով ներկայացրեցին տարագիր հայի ողջ հույզերը, կարոտն ու ցավը, հզոր ու հարուստ պետություններում նրա վտարանդի և օտար լինելու կսկիծը: Սրանով հանդերձ՝ միջոցառումը զերծ էր հուսաբեկությունից:
 
Կորցրած հայրենիքի և «աչքի բիբի չափ փայփայելի» մայրենի լեզվի ներբող համարվող միջոցառումը հագեցած էր վաղվա օրվա հանդեպ լուսավոր հավատով և մեծ լավատեսությամբ: Հանդիսատեսը հասկացավ, որ սովորողների այս խումբը հենց այն սերունդից է, որը պատրաստ է իրավացիորոն վերադառնալ Արևմտյան Հայաստան և արդեն իսկ սրբադասյալ մեկուկես միլիոն հայ նահատակների վկայակոչմամբ ասել՝ «Եկա՛նք,  լաո՛, հասանք, դարձա՛նք արդեն մըր էրգիր…»: 

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.