News

Մշակութային ծրագիր մարզաբնակ երեխաների համար

Featured 2015-12-22

Ամանորյա տոներին ընդառաջ ՀՀ մշակույթի նախարարությունը կազմակերպում է մարզերում բնակվող շնորհալի, սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների մշակութային այցելություններ մայրաքաղաք:
Ծրագրում ընդգրկված են նաև Հայաստանում բնակվող սիրիահայ երեխաներ: Այցելության ընթացքում երեխաները կդիտեն ֆիլմեր, ներկայացումներ, կունկնդրեն դպրոցական ֆիլհարմոնիայի դաս-համերգները, կայցելեն մի շարք թանգարաններ:
 
Ծրագրի շրջանակում ընդհանուր առմամբ 150 երեխա կմասնակցի Երևանի գլխավոր տոնածառի լույսերի վառման հանդիսավոր արարողությանը:
 
Աղբյուրը՝ Mincult.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.