News

Միջոցառում՝ «Կերակրի աղի նշանակությունն ու կիրառությունը» խորագրով

Educational 2013-04-30

Գյումրու թիվ 15 դպրոցում տեղի ունեցավ դաս-միջոցառում քիմիա առարկայից` «Կերակրի աղի նշանակությունն ու կիրառությունը» խորագրով: Դաս միջոցառումն անցկացվեց 9-ա դասարանի աշակերտների հետ:

Թեման բավականին կարևոր է և արդիական: Յուրաքանչյուր մարդ պետք է իմանա, թե կերակրի աղը մարդկային օրգանիզմի վրա ինչպիսի ազդեցություն կարող է ունենալ (և՛ դրական, և՛ բացասական):

Դաս միջոցառման ժամանակ աշակերտները մեկնաբանեցին կերակրի աղի պատմությունից մինչև նրա կիրառման ոլորտները: Փորձագետների (աշխարհագրագետ, պատմաբան, գրականագետ, կենսաբան և քիմիկոս) յուրաքանչյուր խումբը մեկնաբանեց իրենց կատարած հետազոտությունների արդյունքները կերակրի աղի վերաբերյալ:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.