News

Հայտնի են համադպրոցական մրցաշարի հաղթողները

Educational 2015-12-21

Արգենտինական տանգոյի համադպրոցական մրցաշարն ամփոփվել է մրցանակաբաշխության արարողությամբ, որին ներկա են եղել ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանն ու ՀՀ-ում Արգենտինայի դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան:
Մրցաշարին մասնակցել է Երևանի տարբեր ավագ դպրոցներից ընտրված 28 աշակերտ՝ 14 պարային զույգ: Մրցույթի ժյուրիի կազմում ընդգրկված էին դեսպանատան ու նախարարության, ինչպես նաև պարարվեստի ոլորտի ներկայացուցիչներ: 
 
Ողջունելով պարային մրցաշարի մասնակիցներին՝ ՀՀ ԿԳ նախարարի տեղակալը կարևորել է մշակութային ծրագրերի իրականացումը հանրակրթական դպրոցներում. «Մենք հիմնական դպրոցում կարողացանք հաջողությամբ ներդնել ազգային պարի ուսուցումը: 
 
Այսօրվա մրցաշարը դպրոցներում պարի ուսուցման տրամաբանական շարունակությունն է և հաճելի է տեսնել, որ մեր ավագ դպրոցներում ունենք նաև տանգոյի երկրպագուներ»,-նշել է Մ. Մկրտչյանը՝ հավելելով, որ այս մրցաշարում հաղթողներին ընտրելը ունի զուտ խորհրդանշական նշանակություն, քանի որ դիտարժան պարի մատուցումն արդեն հաղթանակ է:
 
Ժյուրիի որոշմամբ առաջին տեղը գրավել են Սոֆի Անդրեասյանն ու Էրիկ Բարսեղյանը, երկրորդ տեղը՝ Ալեքսանդր Շամիլյանն ու Մարիաննա Գևորգյանը, երրորդ տեղը՝ Էրիկ Հովհանիսյանն ու Սյուզաննա Հրաչիկյանը:
 
Աղբյուրը՝ Edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.