News

«Ես և իմ աշխարհը» երաժշտական ներկայացումը Ստեփանավանի N1 հիմնական դպրոցում

Educational 2015-12-18

14.12.2015 թ. Տեղի ունեցավ «Ես և իմ աշխարհը» երաժշտական ներկայացումը: Ներկայացման մասնակիցներն էին տարրական դպրոցի սաները՝ ընդգրկված էին նաև նշված դասարանների կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող աշակերտները: Սկզբում հանդիսատեսին ներկայացվեց միջոցառման նպատակը, ապա աշակերտները արտահայտեցին իրենց փոքրիկ աշխարհի մտահոգությունները` ոտանավորների և երգերի միջոցով: Ներկայացումը իր տեսակով հոգեբանական և կրթադաստիարակչական էր:Ներկայացման նպատակը երեխաների կյանքին վերաբերող խնդիրներին մեծահասակների ուշադրությունը հրավիրելն էր և նրանց կողմից այդ խնդիրների հաղթահարմանն ավելի շատ ժամանակ և ջանքեր տրամադրելը, մանկական լեզվով իրենց կյանքի ու աշխարհի մասին բարձրաձայն խոսելը, իրենց ապրումներն ու մտորումներն արժևորելը: Միջոցառման նպատակն էր զարգացնել ԿԱՊԿՈՒ աշակերտների բեմական խոսքը: Միջոցառման միջոցով երեխաները հասկացան, որ երաժշտությունն իրենց կյանքի մի մասն է, այն կօգնի արտահայտել իրենց զգացմունքներն ու հույզերը: Կազմակերպիչ ՝ Սերինե Խաչիկյան

Լոռի, ք. Ստեփանավանի թիվ 1 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.