News

Սևանի N4 հիմնական դպրոցում վիկտորինա - մրցույթ մաթեմատիկայից

Educational 2015-12-18

Սևանի N4 հիմնական դպրոցում անցկացվեց հերթական գեղեցիկ միջոցառումը` մաթեմատիկական վիկտորինա- մրցույթ` VI ա, բ դասարանների միջև: Ուսուցիչներ Սևիլ Սիմոնյանի և Թամարա Հակոբյանի սաները մրցույթին ներկայացել էին հաղթելու տրամադրությամբ: Թիմերը և նրանց օգնականները ցուցադրեցին կայուն գիտելիքներ, պատասխանեցին բլից հարցերին: Մրցույթը ավարտվեց VI բ դասարանի հաղթանակով: Թիմը արժանացավ տնօրեն Սվետլանա Մաթևոսյանի պատվոգրին: Վիկտորինա - մրցույթը էլ ավելի նպաստեց մաթեմատիկայի նկատմամբ հետաքրքրասիրության խորացմանը, տրամաբանական խնդիրներ լուծելու կարողությունների զարգացմանը: Այսպիսի մրցույթները յուրօրինակ միջոց են` աշակերտների գիտելիքներն ու կարողությունները գործնականում կիրառելու ունակությունների դրսևորման համար:

Գեղարքունիք, ք. Սևանի թիվ 4 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.