News

Սևանի N4 հիմնական դպրոցում բաց դաս <<Ազոտի դատավարությունը>> թեմայով

Educational 2015-12-15

<<Ոտքի´, դատարանն է գալիս>> - այս խոսքերով սկսվեց Սևանի N4 հիմնական դպրոցի IX դասարանում անցկացված բաց դասը` <<Քիմիա>> առարկայից (ուս. Արևհատ Հարությունյան): <<Դատավարության մասնակցները>> - դատավոր, մեղադրյալ (ազոտ), փաստաբան, վկաներ (գյուտարար, էկոլոգ, գյուղատնտես, բժիշկ) փաստական հարուստ տվյալներով ներկայացրին ազոտի դրական և բացասական հատկությունները, օգտագործման բնագավառները: Ցուցադրեցին համապատասխան դիդակտիկ նյութեր: Ազոտի մասին <<խոսեցին>> պարբերական համակարգում նրա հարևան տարրերը (թթվածին, ֆոսֆոր, ածխածին): Ի մի բերելով կողմերի փաստարկները` դատավորը վճռեց. <<Արդարացնել ազոտին` պարտավորեցնելով նրան` զարգացնել իր դրական հատկությունները, նպաստել միայն խաղաղ պայմաններում այդ հատկությունների կիրառմանը>>: Դասն անցավ աշակերտների ակտիվ մասնակցությամբ, իսկ ուսուցչուհին հասավ իր նպատակին` աշակերտները հասկացան <<ազոտ>> տարրի դերը բնության մեջ և մարդու կյանքում:

Գեղարքունիք, ք. Սևանի թիվ 4 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.