News

ԴիջիԿոդ ծրագրավորման պատանեկան մրցույթի հայտերի գրանցումը երկարաձգվել է

Educational 2015-12-16

ԴիջիԿոդ կիրառական ծրագրավորման պատանեկան մրցույթի հայտերի գրանցման վերջնաժամկետը երկարաձգվել է մինչև 2016 թվականի հունվարի 20-ը: ԴիջիԿոդ մրցույթին կարող են մասնակցել 7-17 տարեկան դպրոցականները:
Մրցույթի շրջանակում աշակերտները կաշխատեն Scratch (Աղվես) ծրագրավորման լեզվով և ստեղծած խաղերը կբեռնեն Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) կայք:  Scratch-ը  MIT-ի մշակած գրաֆիկական  ծրագրավորման միջավայր է:
 
Աղվես-ը  Scratch ծրագրի հայաֆիկացված և նոր մոդուլներով համալրված տարբերակն է, որը ռոբոտաշինության և ինժեներական խմբակ-լաբորատորիաների աշակերտները կիրառում են  նաև ռոբոտներ ծրագրավորելիս: 
 
Լավագույն խաղերի հեղինակներին սպասվում են դրամական պարգևներ, դասընթացներ, ճամբարի ուղեգրեր, սարքավորումներ, ռոբոտաշինության դետալներ և պրակտիկայի հնարավորություն ՏՏ ընկերությունում: Մասնակցության հայտն անհրաժեշտ է լրացնել կայքում
 
ԴիջիԿոդ կիրառական ծրագրավորման պատանեկան մրցույթն անց է կացվում 2-րդ անգամ: Մրցույթը զարգացնում է դպրոցականների ալգորիթմային մտածողությունը, աշակերտների ստեղծարարությունը, երաժշտական ճաշակը, օտար լեզուների իմացությունն ու շփման ունակությունները: 
 
Սա բացառիկ հնարավորություն է, որի շնորհիվ միավորվում են ծրագրավորմամբ հետաքրքրվող Հայաստանի և արտերկրի դպրոցականներն ու համատեղ խաղեր ստեղծում վերոնշյալ ինստիտուտի կայքում: Մրցույթը բացահայտում է նաև տաղանդավոր երեխաներին և պայմաններ նախապատրաստում հետագայում նոր ընկերություններ ստեղծելու համար:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.