News

Ծրագիր՝ ուղղված բուհ-բանակ կապի ամրապնդմանը

Educational 2015-12-15

Օրերս Երևանի պետական համալսարանի ուսանողներին է հյուրընկալել ՀՀ ԶՈՒ-ի՝ Երևանում տեղակայված զորամասերից մեկը:
Ծրագրի նպատակն է զարգացնել ուսանողների մարտական պատրաստության կարողություններին միտված հմտությունները, ռազմաքաղաքական գիտելիքները, ինչպես նաև նպաստել բանակ-բուհ կապերի ամրապնդմանը:
 
Ծրագրի շրջանակում ԵՊՀ մարտական պատրաստության ակումբի անդամների համար կազմակերպվել են ռազմագիտական դասընթացներ ու դասախոսություններ: 
 
Զորամասում ուսանողների համար դասախոսություններ կարդացել են ՀՀ ԶՈՒ փոխգնդապետներ Սերոբ Սուջյանը, Գրիգոր Տոնաբեկյանը և ավագ լեյտենանտ Դավիթ Այվազյանը:
 
Աղբյուրը՝ Ysu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.