News

Նշանավոր գիտնականներին IQ-ով գերազանցած աղջիկը

Educational 2015-12-14

12-ամյա Նիկոլ Բարն ինտելեկտի գործակցի (IQ) ցուցանիշով գերազանցել է գերմանացի ֆիզիկոս-տեսաբան Ալբերտ Էյնշտեյնին և անգլիացի ֆիզիկոս-տեսաբան ու տիեզերաբան Սթիվեն Հոքինգին: Նա արդեն հասցրել է ստանալ Օքսֆորդի համալսարանում սովորելու առաջարկ:
Աղջիկը մտադիր է բժշկություն ուսումնասիրել և ամենայն հավանականությամբ կընդունի համալսարանի առաջարկը: Բարի սիրելի գիրքն է Սթիվեն Հոքինգի «Ժամանակի կարճ պատմությունը»: Ազատ ժամանակ աղջիկը չինարեն է ուսումնասիրում:
 
Միջինում մեծահասակների մոտ ինտելեկտի գործակիցը (IQ) կազմում է 100, իսկ 140-ը գերազանցող ցուցանիշը հանճարեղության նշան է համարվում: Նիկոլը հավաքել 162՝ 2-ով գերազանցելով Էյնշտեյնին և Հոքինգին:
 
Աղբյուրը՝ Tert.am
Նկարը՝ Mirror.co.uk

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.