News

Միջոցառում՝ Աբովյանի թիվ 1 ավագ դպրոցում

Educational 2013-04-30

Աբովյանի Խ.Աբովյանի անվան թիվ 1 ավագ դպրոցում ապրիլի 27-ին նշվեց Ֆրանկոֆանիայի միջազգային օրը: Միջոցառման հեղինակը անգլերենի երիտասարդ ուսուցչուհի Ռուզաննա Ղազարյանն էր, որը ավագ դպրոցի շնորհաշատ աշակերտների ուժերով բեմադրեց գրական –երաժշտական սցենար` «Փարի՛զ, Փարի՛զ ...» խորագրով: Ուսուցչուհին գրական նուրբ ճաշակով և բեմական բարձր կուլտուրայով հանդիսատեսին պարգևեց գեղագիտական զգացողությունների հրաշալի պահեր:

Ֆրանսիական պոեզիայի և երաժշտության լավագույն նմուշները, թատերական դրվագները բեմական կահավորումը ստեղծեցին համապատասխան միջավայր` զգալու եվրոպական արվեստի հմայքն ու գրավչությունը:

Դահլիճում թևածում էր սերն առ գեղեցիկը, որն ակամա ամրապնդում էր ժողովուրդների բարեկամության հոգևոր կամուրջը:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.