News

«Խաղաղության օր» Գյումրու 18-րդ դպրոցում

Educational 2015-12-10

Ասիական մի շարք երկրներում նոյեմբերի 30-ը նշվում է որպես <<Խաղաղության>> օր, որի շրջանակներում Գյումրու 18-րդ միջնակարգ դպրոցում անցկացվեց միջոցառում: Միջոցառումը նախաձեռնել էին 12բ դասարանի աշակերտները դասղեկ. Ա. Սիրեկանյանի հետ միասին: Միջոցառմանը մասնակցում էին նաև 3ա դասարանի աշակերտները: Միջոցառումը կազմակերպված էր բարձր մակարդակով և շատ արդիական էր` հաշվի առնելով վերջին շրջանում աշխարհում տեղի ունեցող պատերազմական իրադարձությունները: Աշակերտները իրենց բողոքի ձայն էին բարձրացրել պատերազմ հրահրողների դեմ և իրենց երգ ու պարով, հրաշալի ասմունքով խաղաղության կոչ էին անում աշխարհի ժողովուրդներին: Մենք դեմ ենք պատերազմին, այն խաթարում է մարդկության բնականոն կյանքի ընթացքը. այս է մեր պահանջը:

Շիրակ, ք. Գյումրու թիվ 18 մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.