News

Բուհ-դպրոց կապն ուշադրության կենտրոնում

Educational 2015-12-10

Բուհ-դպրոց համագործակցության շրջանակում օրերս ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը հյուրընկալել է Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 դպրոցի աշակերտներին:

Իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառման ընթացքում աշակերտները հանդիպել են ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանի հետ: 

Նա ներկայացրել է ֆակուլտետը և պատասխանել աշակերտներին հուզող մի շարք հարցերի: Նկատենք՝ ֆակուլտետի ՈՒԳԸ-ն նույն դպրոցում բաց դաս էր կազմակերպել:
 
Երկրորդ կուրսի ուսանողներն աշակերտներին ներկայացրել են մարդու հիմնարար իրավունքները և ազատությունները՝ շեշտադրելով կրթության և խոսքի ազատության անօտարելի իրավունքները:
 
Աղբյուրը՝ Ysu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.