News

Միջոցառում՝ Գյումրու թիվ 42 ավագ դպրոցում

Educational 2013-04-30

Գյումրու թիվ 42 ավագ դպրոցում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառում, որին մասնակցում էին 11-րդ դասարանի աշակերտները իրենց դասղեկ՝ Քն. Մխիթարյանի և պատմության ուսուցչուհի՝ Ազ. Կարապետյանի ղեկավարությամբ:

Աշակերտները միջոցառումն սկսեցին մոմավառությամբ՝ հարգելով անմեղ զոհերի հիշատակը, աղոթեցին նրանց հոգու հանգստության համար: Աշակերտների ասմունքին զուգահեռ ցուցադրվում էր տեսանյութ եղերական իրադարձություններից:

Ներկայացվեց փոքրիկ բեմականացում՝ Թալեաթի սպանությունը: Նեմեսիսի շարունակությունը դիտվեց տեսանյութով: Նոր սերունդը ներկայացրեց պայքարի պատրաստ իրենց կամքը երգի («Մենք պետք է կռվենք…») և մարտական, ազգագրական պարի միջոցով:

Անդրադարձ կատարվեց ցեղասպանությունը ճանաչած երկրներին: Արտահայտվեց համոզմունք, որ մոտ ապագայում ցեղասպանությունը  կճանաչի նաև Թուրքիան և կհատուցի իր կատարած ոճրագործության համար, իսկ արդյունքը կլինի վերամիավորված Հայաստանը: Միջոցառումը ավարտվեց «Հայաստան» երգով և պայքարելու կոչով:

Ներկաները հայտնեցին իրենց տպավորությունները և հուզմունքը:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.