News

Սևանի Խ. Աբովյանի անվան ավագ դպրոց....

Educational 2015-12-09

Ժողովուրդների կյանքում իրադարձություններ կան, որոնք խոր հետք են թողնում և մնում են որպես ցավի և հիշատակման հուշ: Այդպիսին էր նաև 1988-ի երկրաշարժը, որը դեռևս չսպիացած վերք է շատերի հոգում: Սևանի Խ. Աբովյանի անվան ավագ դպրոցի առօրյան հագեցած է բազմաբնույթ միջոցառումներով, չի անտեսվում ոչ մի իրադարձություն և հոբելյան: Երեկ 8-ա դասարանը ( դասղեկ Մանուշ Սիմոնյան) կազմակերպել էր սրտառուչ միջոցառում, նվիրված երկրաշարժի օրվան:Աշակերտների խոսքը հուզիչ էր: Մի պահ ոգեկոչվեցին տարերային աղետի զոհերը, հնչեց երգ ու ասմունք, պար և խոսք` նվիրված զոհերի հիշատակին: Այսպիսի միջոցառումները անհրաժեշտ են, որովհետև աշակերտների մեջ դաստիարակում են կարեկցանք և հարգանք, իմացություն և գիտելիք:

Գեղարքունիք, ք. Սևանի ա/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.