News

Ստեղծարարությունն սկսվում է մանկությունից

Educational 2015-12-09

Միչիգանի համալսարանի գիտնականների անցկացրած ուսումնասիրությունները պարզել են, որ մանուկ հասակում երեխաների ակտիվությունն արվեստի կամ արհեստի ոլորտում տանում է ստեղծարարության, մեծացնում չափահաս տարիքում գործարարության հավանականությունը:
«Եթե դու ակտիվ ես մանկության և չափահասության ընթացքում, ապա առավել մեծ է հավանականությունը, որ դու մի օր կլինես արդեն շատ հոդվածներ տպագրած կամ արդեն կայուն գործունեություն ծավալած գյուտարար»,-նշում է նույն համալսարանին կից Հասարակական և տնտեսական զարգացման կենտրոնի տնօրեն Ռ. ԼաՄորը:  
 
Օրինակ՝ Սթիվ Ջոբսը դեռ վաղ հասակից աշխատել է էլեկտրոնիկայի հետ: Ջոբսի հայրը սովորեցնում էր` ինչպես պետք է նորոգել ռադիոն կամ հեռուստացույցը: Աշխատելուն զուգահեռ զարգանում էր նաև երեխայի տեխնիկական մտածողությունը: 
 
Ու թեև Սթիվ Ջոբսը քոլեջից դուրս մնաց ընդունվելուց 6 ամիս անց, սակայն մյուս 18 ամսվա ընթացքում նա հաճախեց ստեղծարար միտքը զարգացնող դասընթացների և նույնիսկ հրապուրվեց գեղագրությամբ:
 
Այդ դասընթացները, տեխնիկական մտածողությունը և հետաքրքրությունը, սակայն, տվեցին իրենց արդյունքը՝ բոլորիս հայտնի “Apple” ընկերության տեխնոլոգիական սարքերը…
 
Ամբողջական հոդվածն անգլերենով՝ http://goo.gl/S07bRd

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.