News

Հայոց լեզվի եվ գրականության առարկայական շաբաթ Վանաձորի № 4 հիմնական դպրոցում

Educational 2015-12-09

2015 թ. նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 4-ը Վանաձորի Ա. Պուշկինի անվան N 4 հիմնական դպրոցում անցկացվեց հայոց լեզվի և գրականության առարկայական շաբաթ: Շաբաթը համընկավ հայ պոեզիայի և ասմունքի համաքաղաքային մանկապատանեկան 23-րդ փառատոնի անցկացման հետ: Փառատոնին անհատական ասմունքով մասնակցում էին 2-9-րդ դասարանների աշակերտները: Իսկ 5-9-րդ դասարանների աշակերտները ներկայացրեցին հետևյալ գրական կոմպոզիցիաները. - «Առակների աշխարհում» /ուսուցիչներ՝ Գ. Քոչինյան, Ն, Հարությունյան, Ն. Վարդանյան/, - «Երազից ծնված ծիածանը» /ուսուցիչներ՝ Ն. Հարությունյան, Օ. Ջիլավյան/, - «Ինչքան որ հուր կա իմ սրտում…» /ուսուցիչներ՝ Հ. Բաղդասարյան, Ն. Վարդանյան, Ա. Գալստյան/ - «Հացին երգը» /դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ՝ Գ. Վարդանյան/, - «Лирика Ф. И. Тютчева» /դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ՝ Ն. Լևոնյան/: Առարկայական շաբաթվա շրջանակում 8 Գ դասարանում անցկացվեց առաջավոր փորձի դաս՝ «Վարպետի հետ» /ուսուցիչ՝ Ա. Գալստյան/:

Լոռի, ք. Վանաձորի թիվ 4 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.