News

Ոսկե աշուն

Educational 2015-12-08

Աշունը յուրօրինակ եղանակ է , և նույնպիսինն է նաև <<Ոսկե աշուն>> միջոցառումը: Կարծում եմ` բոլորն էլ սիրում են այդ միջոցառումը, քանի որ այն աշնանային շունչ և տրամադրություն է հաղորդում բոլորին: Ակնաղբյուրի Վ. Ամիրջանյանի անվան միջն. դպրոցում նոյեմբերի 25-ին անց է կացվել <<Ոսկե աշուն>> գեղեցիկ միջոցառումը: 7-րդ և 8-րդ դասարանները միասին հանդես գալով` կրում էին <<Ոսկե թագուհի>> անվանումը, 9-րդ դասարանը` <<Աշնան արև>>, 10-րդ դասարանը` <<Աշնան փոթորիկ>> և 12-րդ դասարանը` <<Վերջին աշուն>> անվանումը: Աշակերտները հանդես եկան աշնանը նվիրված թախծոտ բանաստեղծություններով, հայրենասիրական երգերով և <<Աշուն>> թեմայով պաստառներով: Թիմերի ստեղծած պաստառներում մրգերն ու բանջարեղենը հեքիաթային կերպարներ էին ստացել, և կարծես թե իրենք էին իսկական մրգահանդես կազմակերպել: Մի պայծառ աշնանային պարտեզի էր վերածվել դահլիճը. ծաղիկներ, մրգեր, տերևներ, աշնանը նվիրված պաստառներ: Թիմերը ձևավորեցին նաև մրգերի կոմպոզիցիաներ, որտեղ ժյուրիի անդամները բարձր գնահատեցին նրանցից յուրաքանչյուրի աշխատանքը: Միջոցառումն անցկացվեց բարձր տրամադրությամբ: Աշնան պատկերը դժվար թե կարելի լիներ այլ կերպ ներկայացնել: Միջոցառման վերջում հաղթող ճանաչվեց <<Աշնան արև>> թիմը: Բոլոր թիմերն էլ պարգևատրվեցին պատվոգրերով:

Հադրութ, գ. Ակնաղբյուրի մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.