News

Անդրադարձ հայաստանյան կրթական ոլորտին

Educational 2015-12-08

«Կրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկմանը ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն անդրադարձել է կրթության որակին, դրա բարելավմանը միտված ուղիներին, կրկնուսույցների անհրաժեշտությանը և այլն:
Ինչպես նկատել է նախարարը, խորհրդային տարիներին, երբ խորհրդային դպրոցը աշխարհի առաջատար 3 դպրոցներից մեկն էր, և կրթության որակը շատ բարձր էր, գրեթե բոլորը պարապել են կրկնուսույցների մոտ:
 
«Համաշխարհային կրթական տենդենցների մեջ լինելով՝ մենք որոշ առումով ստրուկտուրալ, քաղաքական որոշումների առումով առաջ ենք անցել»,-ասել է Ա.Աշոտյանը: Ըստ նրա՝ մեր կրթության նպատակն է ունենալ միջազգային չափանիշներին համապատասխան ազգային դպրոց:
 
ՀՀ-ում մեկ աշակերտին ընկնող գումարն ավագ դպրոցում մոտ 300 դոլար է, իսկ Նորվեգիայում 7 անգամ ավելի է, մինչդեռ Հայաստանի և Նորվեգիայի աշակերտները նույն գիտելիքներն են ցուցաբերում:
 
Աղբյուրը՝ 168.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.