News

Քոչարին՝ ոչ նյութական մշակութային ժառանգության նմուշ

Featured 2015-12-07

Նամիբիայի մայրաքաղաք Վինդհուկում աշխատանքներն սկսած ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման միջկառավարական կոմիտեի 10-րդ նստաշրջանում քննարկել է Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում գրանցելու համար ներկայացված 35 հայտ:
Վերջինների թվում է եղել նաև Հայաստանի Հանրապետությունում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի կողմից ներկայացված «Քոչարի. ավանդական խմբապար» հայտը: Հայաստանյան պատվիրակության ներկայացրած հիմնավոր փաստարկների շնորհիվ կոմիտեն վերանայեց փորձագիտական խմբի նախնական որոշումը: 
 
Կոմիտեի անդամների, փորձագետների և ՀՀ պատվիրակության անդամների միջև ծավալված քննարկումների արդյունքում` կոմիտեն հաստատեց, որ Քոչարի ավանդական խմբապարը, լինելով ազգային ինքնության դրսևորում, տարածված է Հայաստանում և Սփյուռքում: Հայաստանը լրամշակված հայտը կներկայացնի կոմիտեի հետագա քննարկմանը:
 
Աղբյուրը՝ Mincult.am
Նկարը՝ «Հայկական պար» (Էդուարդ Արծրունյան)

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.