News

Ռազմահայրենասիրական դաստիարակություն

Educational 2015-12-04

2015թ դեկտեմբերի 1-ին Արտենիի թիվ 1 միջնակարգ դպրոցի տնօրեն Մ. Շատոյանը հրավիրել էր մանկխորհրդի և աշակերտական խորհրդի համատեղ նիստ ` քննարկելու ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Ա. Երիցյանի և Արագածոտնի մարզպետ Ս. Սահակյանի հանձնարարականները << նզպ >> առարկայի ուսուցման արդյունավետության բարձրացման , ռազմահայրենասիրական դաստիարակության ամրապնդման, նախազորակոչային տարիքի պատանիների իրավագիտակցությունը բարձրացնելու և հայրենասիրություն դաստիարակելու վերաբերյալ: Դպրոցի ուսուցիչներն ու աշակերտները ներկայացրին առաջարկություններ, որոնց հիման վրա ըստ դասարանների կազմվեց աշխատանքային պլան: Յուրաքանչյուր դասարանի տրվեց համապատասխան հանձնարարություն : Հանձնարարականները մեծ ոգևորություն առաջացրին աշակերտների շրջանում և նրանք հանդես եկան հետաքրքիր նախաձեռնություններով: Դպրոցի մանկավարժական հանրությունն ու աշակերտական խորհուրդը բարձր պատասխանատվությամբ ձեռնամուխ եղան հանձնարարականների իրագործմանը :

Արագածոտն, գ. Արտենիի թիվ 1 մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.