News

Մեկնարկել է «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական 9-րդ փառատոնը

Featured 2013-04-30

Ապրիլի 28-ից մայիսի 21-ը «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամը` Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր հովանավորությամբ և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, ներկայացնում է «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական 9-րդ փառատոնը։

Միջազգային համբավ ձեռք բերած «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական փառատոնն արդեն իններորդ անգամ ներկայացնում է հայ և համաշխարհային դասական երաժշտարվեստի նմուշներ` հանրահայտ, ինչպես նաև Հայաստանում ճանաչում չունեցող հայ և օտարազգի տաղանդաշատ երաժիշտ-կատարողների, ստեղծագործական կոլեկտիվներ կատարմամբ: Փառատոնի առաքելությունը չի սահմանափակվում դասական երաժշտության պրոպագանդման, հայ կոմպոզիտորական և կատարողական արվեստի վերջին ձեռքբերումները ներկայացնելով: Այն հասարակության լայն շերտերին հնարավորություն տալիս է յուրահատուկ մթնոլորտում, երաժշտության ուղեկցությամբ դիտել պատկերասրահում գնտվող որմնանկարները:

Ականավոր երաժիշտ, կոմպոզիտոր, ԽՍՀՄ Ժողովրդական արտիստ, 2006-2012թթ. փառատոնի գեղարվեստական խորհրդի նախագահ Էդվարդ Միրզոյանի հիշատակին նվիրված փառատոնի ծրագիրը բավականաչափ հագեցած է: Ելույթ կունենան Ջուլիետ Գալստյանը, մեցցո-սոպրանո (Շվեյցարիա), դաշնակահարներ Սվետլանա Նավասարդյանը և Հայկ Մելիքյանը, պատանի տաղանդաշատ քանոնահար Նարեկ Կազազյանը, աշխարհահռչակ վիրտուոզ բալալայկահար Անդրեյ Գորբաչովը (Ռուսաստան), Էդվարդ Միրզոյանի անվան նորաստեղծ Լարային Քառյակը, ֆլեյտահարուհի Սառա Ուռենան (Իսպանիա), Ազգային օպերային թատրոնի մեներգիչներ Մարինե Դեինյանը (սոպրանո), Արծվիկ Դեմուրչյանը (սոպրանո), Դիանա Հարությունյանը (սոպրանո), Պերճ Քարազյանը (տենոր), Հայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Վահան Մարտիրոսյանի և Հարություն Արզումանյանի ղեկավարությամբ:
 
2008թ.-ից փառատոնն ընդգրկված է ՀՀ մշակույթի նախարարության պետական աջակցության ծրագրերի ցանկում:
 
Աղբյուր՝ www.tert.am

 

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.