News

Բաց դաս մայրենիից Կոտայքի մարզի Ժ. Սարգսյանի անվան միջնակարգ դպրոցի IV դասարան

Educational 2015-12-03

Այս դասը յուրօրինակ էր և հոգեպարար, ինչպես ուսուցչուհու վարած բոլոր դասերը: Մ. Խաչատրյանի (Հախվերդյան) և նրա նմանների համար է ասված, որ մանկավարժ ծնվում են, չեն դառնում: Դասի թեման էր Պ. Խաչատրյանի ՛՛Հայաստան՛՛ ոտանավորը, որը հանդիսանում է ՛՛Հայրենի երկիր՛՛ խորագրի մուտքը: Իր մանկավարժական տաղանդի ուժով ուսուցչուհին ապահովեց շքեղ մուտք դեպի թեմայի սրբազնագույն նպատակը՝ սերն առ հայրենիք: Դասի հաջողությունը արդեն ապահովված էր նախորդ թեմաներին դրված հիմքով. նախորդ նյութը գործնական աշխատանքի թեման էր ՛՛Ում նվիրեմ իմ սիրտը՛՛: Բոլորի նկարած սրտերում ամենամեծ տեղը հատկացված էր հայրենիքին: Բոլորիս աչքի առաջ կատարվում էր հրաշքը: Թղթե սրտերից ու դասարանի խոսուն պատերից հայրենասիրությունը դուրս էր հորդում ու պատում աշակերտների անարատ հոգիները: Դրան նպաստում էին ճիշտ ընտրված երաժշտությունը, ֆիզ. դադարները, ասմունքով իրականացվող հետադարձ կապը, խմբային աշխատանքը, ուսուցչուհու ներշնչված խոսքը՝ ամեն ինչ ողողված հայրենասիրական շնչով: Արդյունքով երեխաները եկան այն գիտակցության, որ իրենցից յուրաքանչյուրը մի մասնիկն է Հայաստանի, որ իրենք են Հայաստանի վաղվա օրը: Շ. Ազնավուրի ՛՛Քեզ համար, Հայաստան՛՛ երգի հնչյունների ներքո երեխաները հերթով իրենց փոքրիկ լուսանկարներն են փակցնում ՀՀ քարտեզի վրա: Դասն ավարտվեց աղջիկների շուրջպարով: Վերջում տնօրեն՝ Կ. Գրիգորյանը և ուսուցիչները հուզված իրենց գոհունակությունն հայտնեցին ուսուցչուհուն և իր սաներին:

Կոտայք, գ. Զառի մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.