News

Պարգևատրվել են շարադրությունների մրցույթի հաղթողները

Educational 2015-12-03

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում կայացել է «Հիշում եմ և պահանջում» խորագրով շարադրությունների մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը:
Պարգևները հանձնել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Հաղթողները պարգևատրվել են ՀՀ ԿԳՆ շնորհակալագրերով և նվերներով: Արմեն Աշոտյանը նշել է, որ Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի շրջանակում սա հերթական նախաձեռնություններից մեկն էր: 
 
Նա ասել է, որ ստացել են հազարից ավելի շարադրություններ, առաջին փուլում ընտրվել է 200-ը, հետո լավագույն 15-ը, 15-ից էլ լավագույնը ճանաչվել են 5-ը՝ «…սակայն այսօր պարգևատրվեցին 15 շարադրությունների հեղինակներն, որոնք ամենաանկեղծն ու ազնիվ տպավորությունը թողեցին: Վատ շարադրություն չկար, իրականում, բոլորն էլ լավն էին»,-ամփոփել է խոսքը նախարարը:
 
Աղբյուրը՝ Tert.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.