News

Տառահանդես

Educational 2015-12-03

Արտենիի թիվ 1 միջնակարգ դպրոցում տոն էր , տառահանդես: Հերթական մի սերունդ սրտի թրթիռով և բազում ակնկալիքներով սկսում է իր ազգային ամենակարևոր դասը ….Այբ, Բեմ, Գիմ… Լույս է ծորում տառերի զարմանահրաշ աշխարհում , ծորում է, ակոսվում … Հերթական մի սերունդ ի խորոց սրտի փառաբանում է Մեսրոպ Մաշտոցին և հայ գրերին , փառաբանում է երախտագիտությամբ , ակնածանքով : Առաջին դասարանի դասվար Ալվարդ Ֆահրադյանի և ծնողների ուժերով տոնական տեսք է ստացել դասարանը …. Այստեղ ամեն ինչ հայոց տառերի և հայոց լեզվի մասին է :Հնչեց <<Հնչյունի երգը>> և բացվեց դռնակը , երևացին տառերը և նրանց մեջ առանձնացված Ա -ն ` թագը գլխին : Դասարանի կենտրոնում կախված մեծ փուչիկի պայթյունից ցած թափվեցին Ա-երը: Դասվարի հանձնարարությամբ աշակերտները ընտրեցին մեկական մեծատառ և փոքրատառ Ա: Ուսուցչուհին աշակերտներին նվիրեց նախապես պատրաստված բացիկներ և հանձնարարեց գրել մեծատառ և փոքրատառ Ա և նվիրել մայրիկներին :Տեսարանը հուզիչ էր : Շարունակվեց դաս-միջոցառումը` ժամանակակից մեթոդների հմուտ կիրառմամբ : Միջոցառման ավարտին աշակերտները հանդիսավոր երդվեցին լավ սովորել ,սիրել հայրենիքը և անաղարտ պահել մեր սիրասուն մայրենին: Ամփոփելով միջոցառումը դպրոցի տնօրեն` Մանուշակ Շատոյանը միջոցառումն անվանեց հայրենասիրւոթյան բովանդակալից դաս : Տնօրենը շնորհավորեց աշակերտներին այդ կարևոր իրադարձության կապակցությամբ , հորդորեց ողջ կյանքի ընթացքում արյամբ ու հոգով կրել ազգային ամենամեծ հարստությունը ` հայոց լեզուն :Իսկ տարրական դպրոցի բոլոր ուսուցիչներն մաղթեց ստեղծագործական նորանոր ձեռքբերումներ ի շահ Արտենիի միջնակարգ դպրոցի և Արտենիի հասարակության :

Արագածոտն, գ. Արտենիի թիվ 1 մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.