News

«Սրտաբեկ, տխուր պոետ արևավոր»

Educational 2015-12-03

Նոյեմբերի 30-ին Արարատի մարզի Վերին Արտաշատի միջնակարգ դպրոցի XI ա դասարանում ( ուսուցիչ Ա. Պողոսյան) կազմակերպվել էր դաս-միջոցառում՝ նվիրված մեծանուն հայ քնարերգու Վահան Տերյանի ծննդյան 130-ամյակին: Դասասենյակը ձևավորված էր աշնան մարմրող, բայց գունեղ երանգներով, աշնան վերջին օրվա ներշնչանքով ու կախարդանքով: Բանաստեղծի «կենդանի» ներկայությունն էին ապահովում պատերին փակցված՝ բանաստեղծի, նրա ընտանիքի, մտերիմների լուսանկարները, Տերյանի «Բանաստեղծություններ»-ի I հրատարակության շապիկին համահունչ ձևավորված պատի թերթը: Շատ տպավորիչ էր բանաստեղծական տրամադրություն ստեղծող սեղանի ձևավորումը՝ և' գինու գավը, և' աշնան «տերևներով» զարդարված տորթը, և' հայկական մրգերով լի զամբյուղը, և' աշնանային «հողմավար» ծաղիկները: Միջոցառումն սկսվեց գեղեցիկ վալսով, որը կատարեցին Անուշը և Գոռը՝ «Կարուսել» երգի ուղեկցությամբ: Մեր մեծանուն վարպետների կատարմամբ հնչեցին երգեր՝ գրված Տերյանի խոսքերով, աղջիկների խումբը երգեց «Տարիներ»-ը՝ արժանանալով բարձր գնահատականի, իսկ Ռազմիկի ակորդեոնի ուրախ նոտաները «ճեղքեցին» թախծի ու տխրության մթնոլորտը: Տերյանական ոսկեշղթա նվագները հնչեցին ողջ միջոցառումն ընթացքում՝ ունկնդիրներին գերելով պոետական խոսքի անխառն գեղեցկությամբ: Դասն ավարտվեց «Երկիր Նաիրի» շարքի «Մի խառնեք...» բանաստեղծությամբ՝ ուսուցչուհու մատուցմամբ: Համակարգչային ձևավորումը կատարել էր Գ. Գալստյանը՝ դասարանի մի խումբ աշակերտների մասնակցությամբ:

Արարատ, գ. Վ.Արտաշատի մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.