News

Նոր համակարգ կրթական ոլորտում

Educational 2015-12-02

Համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարության լրատվական բաժնի փոխանցման՝ նախարարությունում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում, որի ընթացքում քննարկվել են լրացուցիչ և շարունակական կրթությանն առնչվող հարցեր: Քննարկմանը մասնակցել են միջազգային և տեղական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
ՀՀ ԿԳՆ լրացուցիչ և շարունակական կրթության բաժնի պետ Աիդա Տիգրանյանը ներկայացրել է կառավարության ընդունած «Լրացուցիչ կրթական ծրագրերի կազմակերպման և իրականացման կարգը» և «Ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսուցման արդյունքների գնահատման և ճանաչման կարգը սահմանելու մասին» որոշումները:
 
Նոր հաստատված իրավական ակտերն ապահովում են ոչ միայն միջազգային չափանիշների տեղայնացումը, այլև իրավական տեսանկյունից կարգավորվում են լրացուցիչ կրթության համակարգը՝ հնարավորություն տալով գործող կազմակերպություններին վերանայել և բարելավել իրենց կողմից տրամադրվող ծառայությունների որակը՝ ստանալով համապատասխան խորհրդատվություն և ծրագրերի փորձաքննություն: 
 
Հիմնվում է նոր համակարգ, որը հնարավորություն է տալիս գնահատել և ճանաչել ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսումնառության արդյունքները՝ անձին տալով հնարավորություն պետության կողմից ճանաչելու իր գիտելիքները և կարողությունները, որը նա ձեռք է բերել կրթության տարբեր ձևերով (լրացուցիչ կրթության կամ ինֆորմալ ուսումնառության միջոցով): 
 
Աղբյուրը՝ Edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.