News

Ռազմագիտության դասասենյակի անվանակոչում Վանաձորի N 10 ավագ դպրոցում

Educational 2015-12-02

Վանաձորի Սայաթ-Նովայի անվան N 10 ավագ դպրոցի պատմության մասնախմբի նախաձեռնությամբ դպրոցի ՆԶՊ-ի դասասենյակը դեկտեմբերի 1-ին անվանակոչվեց դպրոցի շրջանավարտ, հայ ժողովրդի արժանի զավակ, հայրենիքի պաշտպանության համար իր կայքը զոհած 18-ամյա զինվոր, ազատամարտիկ, մեծ հայրենասեր Վահան Սերժիկի Օհանյանի անունով: Պահը շատ հուզիչ էր և պատմական: Ներկաները հպարտ էին, որ եղել են նրա ժամանակակիցը, ճանաչել նրա ընտանիքի անդամներին: Վահան Օհանյանի մայրը՝ տիկին Անահիտ Քոչարյանը, երկար տարիներ Վանաձորի N 10 դպրոցում աշխատում էր որպես դասվար: Դպրոցի մանկավարժական կոլեկտիվն ու աշակերտները խոնարհվում են նրա առջև և երախտագիտություն հայտնում նրան ի դեմս բոլոր հերոս մայրերի: Նրանց որդիներն իրենց կյանքի գնով են դրել մեր անկախոթյան հիմնաքարերը: Ներկաները 1 րոպե լռությամբ հարգեցին Արցախյան գոյամարտում զոհված բոլոր հայորդիների լուսավոր հիշատակը: <<Ապրել ու գործել միայն այն բանի համար, որի համար արժե մեռնել, և մեռնել այն բանի համար, որի համար արժեր ապրել>> Նժդեհյան այս խոսքերն արդիական են եղել բոլոր ժամանակներում: Այս գաղափարի հետևորդներն են շարունակում մնալ այն բազմաթիվ խիզախ հայորդիները, ովքեր անմնացորդ նվիրվում են հայրենիքին: Դասասենյակի բացման արարողությանը ներկա էին Վանաձորի պաշտպանական մարզատեխնիկական հասարակական կազմակերպության նախագահ Խաչիկ Բալայանը, Լոռու մարզային երկրապահ կամավորների միության խորհրդի նախագահ Կամո Հավհաննիսյանը, Վանաձորի երկրապահ կամավորների խորհրդի նախագահ Ռ. Մադարյանը:

Լոռի, ք. Վանաձորի թիվ 10 ա/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.