News

<<Սրբալույս Մյուռոն>>

Educational 2015-12-01

Մեր օրերում մատաղ սերնդի հոգևոր ճիշտ դաստիարակությունը առավել քան կարևոր է, քանզի Հայ Առաքելական եկեղեցու խորհուրդներին, ծեսերին և արարողություններին տեղյակ լինելը նպաստում է մեր եկեղեցու նկատմամբ հարգանքի դաստիարակությանը, նրա շուրջը համախմբվելուն, տարատեսակ աղանդներից զերծ մնալուն: Այդ նպատակն էր հետապնդում Սևանի N4 հիմնական դպրոցի VI Ա դասարանում անցկացված բաց դասը` <<Սրբալույս Մյուռոն>> թեմայով (ուսուցիչ Նունե Պետրոսյան): Դասը սկսվեց Մյուռոնին նվիրված տեսաֆիլմով: Ապա ցուցադրվեցին Սրբալույս Մյուռոնի խորհրդանիշները պատկերող սլայդներ: Աշակերտները պատասխանեցին ուսուցչուհու հարցերին` տեղեկություններ տալով ինչպես Լուսավորչի Աջի, Սբ. Խաչի, Գեղարդի, բալասանի, ձիթենու յուղի, այնպես էլ մեռոնօրհնության արարողության անցկացման, Անկախության ու Վերածնության մեռոնօրհնության, մեռոնի պատրաստման, օգտագործման և այլ հարցերի վերաբերյալ: Երգեցին շարական, արտասանեցին հատվածներ Գրիգոր Նարեկացու <<Մատյան ողբերգության>> պոեմից, ներկայացրին մեռոնօրհնության կաթսան պատկերող գեղեցիկ նկարներ` մակագրություններով: Աշակերտները հասկացել էին, որ Մյուռոնը Հուսուս Քրիստոսն է. նրա միջոցով մարդը սրբվում է և օծվում, մերժվում է չարը, իսկ հին և նոր մեռոնի միախառնումը խորհրդանշում է հին և նոր կյանքի անխափան կապը: Ուսուցչուհին մեջ բերեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց կաթողիկոսի խոսքերը` <<Մեռոնօրհնությունը պատգամ է ապրելու Քրիստոսով, ընթանալու Քրիստոսի հետ, քանզի Սուրբ Մյուռոնով է Քրիստոս մկրտված. Քրիստոսով հանդերձավորվեցինք>>: Ուսուցչուհին դասն ամփոփեց Վազգեն Ա Վեհափառի խոսքերով. << Առանց մարդու հավատ չկա, առանց հավատ մարդ էլ չկա: Ուրեմն ապրենք հավատով>>: Դասն ավարտվեց Տերունական աղոթքով: Ներկա էին տնօրենության ներկայացուցիչները, ուսուցիչներ, ՔԴԿ Սևանի տարածաշրջանի պատասխանատու Հ. Գրիգորյանը:

Գեղարքունիք, ք. Սևանի թիվ 4 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.