News

Ցուցահանդես՝ Զովաբերի միջնակարգ դպրոցում

Educational 2013-04-30

«Նկարում է մեր Խաչիկը» թեմայով ցուցահանդեսը կազմակերպել էր դասվար Սվետլանա Սահակյանը, ցուցադրվում էին երրորդ դասարանի աշակերտ Խաչիկ Մանուկյանի աշխատանքները:

Խաչիկը սիրում է նկարել տարբեր թեմաներով, նրա աշխատանքները հիացնում են թե΄ մեծերին և թե΄ փոքրերին: Խաչիկը ինքնամփոփ է, չի սիրում շատ խոսել, ուսման մեջ չի փայլում իր բարձր առաջադիմությամբ, բայց ցանկացած աշխատանք, որ վերաբերվում է կերպարվեստին, կատարում է սիրով և անթերի:

Դասարանի ընկերները ուրախանում են նրա հաջողություններով, յուրաքանչյուր նոր աշխատանքից հետո ասում. «Էս մի նկարն ավելի լավն է»:

Հույս ունենք, որ Խաչիկը կշարունակի նկարել, կխորացնի իր նկարչական գիտելիքները և ինչո՞ւ չէ, կդառնա լավ կամ գուցե հայտնի նկարիչ:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.