News

Դասղեկի բաց ժամ՝ <<Վարդենիսի Էդ.Պողոսյանի անվան N 2 հիմնական դպրոց>> ՊՈԱԿ

Educational 2015-12-01

Օրերս Վարդենիսի N 2 հիմնական դպրոցի Vբ դասարանում պարզապես տոն էր: Սովարական դասղեկի ժամը դարձել էր ուրախ հրավերք տնօրինության, ուսուցիչների և ծնողների համար:Այդ օրը յուրօրինակ էր թե՛ աշակերտների հանդերձանքը, թե՛ դասասենյակը ՝ իր պայծառ կահավորումով ու հարդարանքով և ՛ թե մինչև իսկ օրվա դասաթեման . այն է ՝ <<Ժպիտը մարդու կյանքում...>> : Երիտասարդ ու շնորհալի դասղեկ Իրինա Դավթյանը (ով նաև հայոց լեզվի և գրականության ուսւոցչուհի է) սովորողներին հղեց հետաքրքիր հարցադրումներ՝ ի՞նչ է ժպիտը, ո՞վ է ժպտացող մարդը , արդյո՞ք ժպիտը մայր ունի, ո՞վ է դպրոցի ժպիտը և այլն: Սովորողները հանդես եկան իրենց հիրավի գրագետ ու գեղեցիկ դատողություններով : Հետո հնչեցին հետաքրքիր ասույթներ ժպիտի մասին , ասույթներ , որոնք ժամանակին ասել են մեծանուն փիլիսոփա-մտածողներ, գրող-գիտնականներ, բժիշկ-հոգեբաններ: Պարզվեց , որ V բ դասարանում կա նաև փոքրիկ բանաստեղծուհի՝ Մոնիկա Բարսեղյանը: Նա արտասանեց իր հեղինակած <<Մայրիկիս ժպիտը>> ստեղծագործությունը: Աշակերտները պատրաստել էին նաև դպրոցին և դասարանական առօրյային նվիրված ուրախ երկխոսություններ , որոնք անկեղծ քրքիջ-ծիծաղ առաջացրեցին ՝ հանդիսատեսի համար ստեղծելով բարի և զվարթ տրամադրություն: Դասի վերջում V բ դասարանի աշակերտները ուսւոցիչներին նվիրեցին իրենց իսկ ձեռքով պատրաստած ժպիտ-ծաղիկներ: Դպրոցի փոխտնօրեն՝ Ն.Վարդանյան

Գեղարքունիք, ք. Վարդենիսի թիվ 2 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.