News

Ցերեկույթ` նվիրված Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին

Educational 2013-04-30

Գյումրու թիվ 23 դպրոցում Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառումների շարքն ամփոփեց դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Է. Ադամյանի նախաձեռնած համադպրոցական ցերեկույթը:

Մասնակցում էին 2-9-րդ դասարանների աշակերտներ: Ներկայացվեցին ցեղասպանության պատմաքաղաքական նախադրյալները, հատվածներ փաստագրական ֆիլմերից, առաջադեմ հասարակության գնահատականը, միջազգային ճանաչումը:

Բայց առանձնահատուկ ոգևորությամբ ու հպարտությամբ կանգ առան հայերի մղած ինքնապաշտպանական մարտերի, ցեղասպանությունից հետո «Նեմեսիս» խմբի գործունեության վրա:

Աշակերտներն իրենց գեղեցիկ խոսքով, նոր մոտեցումներով մեկ անգամ ևս փաստեցին, որ անցյալը չհիշողը ապագա չի կարող կերտել, որ ՀԱՅՆ իբրև փյունիկ վեր հառնեց մոխիրներից ու իրենց` որպես նոր սերնդի և ապագայի կրողների, պատգամեց պահպանել հայոց աննկուն ոգին, անկոտրում կամքը, անսահման սերն  ու նվիրումն իրենց ազգային արժեքներին:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.