News

Գործնական աշխատանք տեխնոլոգիա առարկայից

Educational 2015-11-30

2015թ. նոյեմբերի 27-ին ՀՀ Կոտայքի մարզի <<Չարենցավանի N6 հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ի VII դասարանում տեղի ունեցավ գործնական աշխատանք տեխնոլոգիա առարկայից «Մրգերի ձեվավորում» թեմայով: Հարմարավետ եւ ընդարձակ ճաշարանում աշակերտները նախորդ դասաժամին սովորած ձեւերով եւ սեփական մտահղացմամբ ձեւավորեցին մրգեր մրգերի ձեվավորման հատուկ գործիքներով եւ հարմարանքներով: Նախքան աշխատանքը սկսելը վերհիշեցին, իհարկե, աշխատանքի անվտանգության կանոնները եւ սանիտարահիգիենիկ պահանջները: Պատրաստվեց նաեւ բանջարեղենային սալաթ, քանի որ աշխատանքի վերջում կատարվելու էր ուտելու, պատառաքաղն օգտագործելու եւ հյուրասիրության կանոնների վերհիշում: Սպասքադրումը եւ անձեռոցիկների ծալումը նույնպես թողնվեց աշակերտների մտահղացմանը: Ամբողջ ընթացքում աշխատանքը վերահսկվում էր տեխնոլոգիայի ուսուցչի՝ Հասմիկ Ավետյանի կողմից:

Կոտայք, ք. Չարենցավանի թիվ 6 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.