News

Լեզուներ և Թարգմանչաց տոն

Educational 2015-11-30

Միջոցառումը նվիրված էր լեզուներին և Թարգմանչաց տոնին, որը տեղի ունացավ նոյեմբերի 16-ին <Օյունջյան> հիմնական դպրոցի նիստերի դահլիճում: Ներկայացված էին հինգ տարբեր լեզվաընտանիքների պատկանող լեզուներ` հայերեն, ռուսերեն, իսպաներեն, ֆրանսերեն և անգլերեն: Միջոցառման ընթացքում խոսեցին տվյալ լեզվի ծագումնաբանության, գործածման և այլ առանձնահատկությունների մասին: Լեզվի մասին խոսելուց հետո յոթերորդ դասարանի աշակերտները ներկայացրեցին կոլորիտային երգեր և պարեր բոլոր լեզուներով: Միջոցառման երկրորդ մասում ներկայացրեցին Թարգմանչաց տոնը նույնպես հինգ լեզվով, որին հաջորդեցին աֆորիզմներ և թևավոր խոսքեր թարգմանության և լեզուների վերաբերյալ: Միջոցառումն ավարտվեց վալսով, որը ուղեկցվում էր մեղեդային երգով, այն հնչում էր անգլերեն լեզվով:

Շիրակ, ք. Գյումրու Օյունջյան մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.