News

ՄՅՈՒՌՈՆՕՐՀՆԵՔ

Educational 2015-11-30

Նոյեմբերի 19-ին Վանաձորի Ա. Պուշկինի անվան N 4 հիմնական դպրոցի 9 Բ դասարանում անցկացվեց բաց դաս <<Հայոց եկեղեցու պատմություն>> առարկայից /ուսուցիչ՝ Հ. Պոդոնյան/: Դասը նվիրված էր Մյուռոնօրհնեքին, որը տեղի է ունեցել սեպտեմբերի 27-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Դասն անցկացվեց խմբային աշխատանքի մեթոդով: Խմբերը ներկայացրեցին մյուռոնի ստեղծման սկիզբը, բաղադրությունը, պատրաստման եղանակը: Խոսեցին մյուռոնի հրաշքներից մի քանիսի մասին: Նշեցին այն 3 սրբությունները (Ս. Գեղարդ, Տիրոջ խաչափայտի մասունք, Գր. Լուսավորչի աջը), որոնք օգտագործում է կաթողիկոսը մյուռոնօրհնեքի ժամանակ: Հատկապես խոսվեց և մեկնաբանվեց մկրտվողի մարմնի 9 մասերի դրոշմի խորհրդի մասին: Տեսանյութի միջոցով ներկաները ծանոթացան մյուռոնօրհնեքի արարողությանը: Աշակերտները դասն ամփոփեցին հետևյալ կոչով. <<Ապրել և ապրեցնել մեր սրտերում հայոց մյուռոնի բազմափայլ խորհուրդը և հեռու լինել օտարամուտ քարոզչություններից, օտարացնող և մոլորեցնող ուղղություններից>>:

Լոռի, ք. Վանաձորի թիվ 4 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.