News

Բաց դաս հայ գրականությունից Xl դասարան Հովհաննես Թումանյան

Educational 2015-11-28

<<Հազար ութ հարյուր վաթսունիննը թվին Հայոց այգիներն ինչ պտուղ տվին. Հայոց արտերում ինչ բերք էր հասել.-դժվար է ասել: Սակայն այդ թվին Մայր Հայաստանի Արգանդը եղավ սրբորեն բեղուն: Մի մանուկ ծնվեց Լոռվա Դսեղում... Նա հետո պիտի դառնա պատանի, Եվ երիտասարդ,և այր իմաստուն, Անբախտ Մարոյին լացով սպանի, Մեր հառաչանքը հասցնի Աստծուն: Մրմուռից դաղված նրա բերանով Սարոյի նանը պիտի ողբ ասի, Մսրա զորքի հետ Դավիթը խոսի, Գիքորը կանչի <<Էստի՜ համեցեք...>>: Նա պիտի երգի՝ ինչ է կամեցել Իր մոխրակալած- հրակեզ հոգին Եվ՝ որքան տրտում, նույնքան կենսագին՝ Տարիներ հետո նա պիտի դառնա Մի ժողովրդի ազնիվ կենսագիր...>> Պ. Սևակ Դասի թեման՝ Հովհաննես Թումանյանի ստեղծագործության ընդհանուր բնութագիրը: Աշակերտները ներկայացրեցին Թումանյանի կյանքը, գրական գործունեությունը,ստեղծագործության ընդհանուր բնութագիրը,և <<Անուշ>> պոեմի բեմականացումը:

Հադրութ, գ. Առաքելի մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.