News

Բաց դաս՝ Եղեգնաձորի ավագ դպրոցում

Educational 2013-04-29

Ապրիլի 13-ին Եղեգնաձորի ավագ դպրոցի 5-րդ դասարանում ռուսաց լեզվի ուսուցչուհի Ռոզա Դանուղյանը անցկացրեց բաց դաս` «Լա՞վ ընկեր եմ, թե՞ ոչ» թեմայով:

Հոգատարություն, նվիրվածություն և գթասրտություն էր դաստիարակում ռուսաց լեզվի ուսուցչուհի Ռոզա Դանուղյանը Եղեգնաձորի ավագ դպրոցի 5-րդ դասարանի իր սիրելի սաների հոգում:

Ռուսերենի գեղեցիկ և ուսանելի դաս-տոն էր համակարգչային դասասենյակում: Հինգերոդցիները` խելացի ու անուշ բալիկներ, իրենց ուսուցչուհու հանձնարարությամբ շարադրել և համակարգիչներով գրել էին շարադրություներ «Моя  собака» թեմայով: Երեխաները  ընթերցեցին իրեն գրած շարադրությունները: Խոսքը գեղեցիկ ու անկեղծ էր, ճիշտ ու խորիմաստ:

Կատարում են լեզվական աշխատանք համակարգիչներով, լրացնում են նախադասությունների բաց թողնված բառերը, գրառում են նոր և անծանոթ արտահայտությունները, բացատրում իմաստը, կազմում նախադասություններ:

Ուսուչուհին կարդում է նոր դասը: Դասի վերնագիրն էր «ПУШОК»: Ուսուցչուհին մղում է ինքնուրույն աշխատանքի: Երեխաները ընտրում են դասանյութի պահանջված հատվածները, վերլուծում, նկարազարդում:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.