News

Հայ բռնցքամարտիկները հաղթանակել են

Sports 2015-11-26

Լեհաստանում շարունակվող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում ռինգ դուրս եկած վերջին 2 հայ մարզիկները՝ 49 կգ քաշային Ալեն Դանիելյանն ու 52 կգ քաշային Վահե Բադալյանը, հաղթել են Թուրքիան ներկայացնող բռնցքամարտիկներին:
Քառորդ եզրափակիչում Դանիելյանն ուժեղ է գտնվել Բուրակ Յուցելից, իսկ Բադալյանը՝ Բատուհան Ցիֆտչիից: Նրանք դուրս են եկել կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալներ:
 
Նոյեմբերի 27-ին կայանալիք կիսաեզրափակիչում Ալենը մրցելու է Ադրբեջանը ներկայացնող Ռուսլան Ռուստամովի հետ, իսկ Վահեի մրցակիցը դեռ հայտնի չէ:
 
Աղբյուրը՝ Sport.news.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.