News

Միջոցառում՝ Սևանի թիվ 1 դպրոցում

Educational 2013-04-29

Ապրիլի 24-ին Սևանի Մ. Մաշտոցի անվան թիվ 1 հիմնական դպրոցում կազմակերպվել էր հուշ-ցերեկույթ` նվիրված Մեծ եղեռնի զոհերի հիշատակին:

Միջոցառման ընթացքում հնչեց Լ. Զաքարյանի անզուգական երգը, լսվեցին բանաստեղծություններ, ներկայացվեցին պատմական տվյալներ, քննադատվեց թուրք բարբարոսների ոճիրը:

Միջոցառման մասնակիցները մեկ անգամ ևս նշեցին, որ հայը երբեք չի լռելու, որ հայը պահանջելու է արդարություն: Պիտի գա օրը վրեժխնդրության, և պիտի բոլոր պետություները, հատկապես Թուրքիան, ճանաչեն Հայոց ցեղասպանությունը:

Աշակերտները լավատեսությամբ ավարտեցին միջոցառումը և Սևակյան խոսքերով պարտավորեցրին համայն մարդկությանը.

...Ա՜խ, ինչպե՞ս, ո՞նց մոռանալ,
Արհավիրքն այն օրերի,
-Աշխարհքում ով մոռանա
Ջուխտ աչքով թող քոռանա...

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.